ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • «Փրկել ՈՒկրաինան, նշանակում է փրկել աշխարհը»

    «Փրկել ՈՒկրաինան, նշանակում է փրկել աշխարհը»

    «Իրականում ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ է թաքնված հայտարարությունների տակ, որ Ռուսաստանն իբր կզղջա ՈՒկրաինայի նկատմամբ ագրեսիան շարունակելու դեպքում»,-glavcom.ua-ին ասել է միջազգային իրավունքի և արտաքին քաղաքականության փորձագետ Դմիտրի Կուլեբան:
  • Մատենադարան` Արցախում

    Մատենադարան` Արցախում

    Արցախում կառուցվում է Մատենադարան: Նախագիծն իրականություն կդառնա ամենաուշը մեկ տարուց: Հեղինակը ճարտարապետ Արթուր Մեսչյանն է: Ցուցանմուշների զգալի մասը պատրաստ է:
  • Ղրիմում առևանգել են «Ազատության» լրագրողին

    Ղրիմում առևանգել են «Ազատության» լրագրողին

    Երեկ մարտի 18-ին Ղրիմում անհայտ անձինք հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Լևկո Ստեկի վրա: Նրանք լրագրողին քաշել-հանել են ավտոբուսից, ձեռնաշղթաներ հագցրել, պարկը գցել գլխին և շպրտել իրենց ավտոմեքենայի հետևի նստարանին:
  • Սևանա լճից խմելու ջուր չի վերցվում

    Սևանա լճից խմելու ջուր չի վերցվում

    «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ ԱԺ-ը լսումներ էր կազմակերպել, որի ընթացքում ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանից հետաքրքրվեց՝ արդյոք կառավարությունը մի քանի տարի առաջ այսպիսի վիճակ կանխատեսել էր:
  • Հայտնի դերասանուհի Լալա Մնացականյանը Պրահայում կներկայացնի Չապեկի «Մայրը» դրաման

    Հայտնի դերասանուհի Լալա Մնացականյանը Պրահայում կներկայացնի Չապեկի «Մայրը» դրաման

    «Օրեր» եվրոպական անկախ ամսագիրը տեղեկացնում է, որ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերախումբը պատրաստվում է ներկայացնել չեխ մեծանուն գրող Կարել Չապեկի «Մայրը» դրամայի բեմադրությանը: Պիեսի բեմադրիչն ու գլխավոր դերակատարն է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը:
  • ՆԱՏՕ-ն դադարեցնում է համագործակցությունը ՌԴ հետ

    ՆԱՏՕ-ն դադարեցնում է համագործակցությունը ՌԴ հետ

    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ՈՒկրաինայի իրադարձությունների պատճառով դադարեցնում է համագործակցությունը Մոսկվայի հետ:
  • «Ռուս պաշտոնյաների վրա պատժամիջոցները չեն ազդել»
  • «Պատժամիջոցների ու պատերազմի սահմանը»

    «Պատժամիջոցների ու պատերազմի սահմանը»

    «Ռուսաստանը համաձայնել է մինչև մարտի 21-ը «հրադադար» հաստատել Ղրիմում, այնպես որ Օբամայի վարչակազմը քիչ ժամանակ ունի պատերազմը կանխելու համար։ Կկարողանա՞ ինչ-որ մեկը ժամանակին փոխել Պուտինի հաշվարկները»,- գրել է The Daily Beast-ը:
  • Մաքսային միությունն ընդլայնվում է դեպի Արևելք

    Մաքսային միությունն ընդլայնվում է դեպի Արևելք

    Մաքսային միությունը և Իսրայելը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել՝ ազատ առևտրի գոտու ձևավորման հեռանկարներն ուսումնասիրելու նպատակով, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)։
  • Հռոմի պապը զգուշանում է

    Հռոմի պապը զգուշանում է

    Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չեղյալ է հայտարարել չորեքշաբթի օրվա հանդիպումը վիճահարույց «Նոյ» ֆիլմի գլխավոր դերակատար Ռասել Քրոուի հետ, որի ընթացքում պետք է պապական օրհնանքը տար նորաստեղծ ֆիլմին։ Daily Mail-ը չեղարկման պատճառ է նշում Պապի մտավախությունը, որ հանդիպման մանրամասները կարող են հայտնվել մամուլում, ինչին նա կտրուկ դեմ է։